Նուրբ համ, պարզ բաղադրիչներ և արագ պատրաստում։ Լոբով և կաղամբով, շատ համեղ աղցան

Բաղադրիչներ

1 հատ մարինացված վարունգ  

350 գ չինական կաղամբ

30-40 գ սոխ

1 ատամիկ սխտոր

15 գ համեմ, սամիթ

150 գ խոզապուխտ

2 խաշած ձու

150-200 գ խաշած լոբի

2 ճ/գ մայոնեզ

աղ

պղպեղ

Պատրաստման եղանակը

Կաղամբը կտրատել, ավելացնել խաշած լոբի, կիսալուսնաձև կտրատած սոխ

Վարունգը երկարությամբ կտրատել, մի փոքր ճզմել, որպեսզի ավելորդ հեղուկը դուրս գա և ավելացնել աղցանի մյուս բաղադրիչներին

Երկարությամբ կտրատել խոզապուխտը, ձուն և ավելացնել աղցանին

Սխտորը մանրացնել, կանաչեղենը կտրտել, ավելացնել աղցանին

Համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել մայոնեզ, լավ խառնել

Զարդարեք որևէ կանաչեղենով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում