Նուրբ, անուշաբույր և ախորժելի «Հարբած բալ»

Բաղադրությունը

Խմոր

  • 250 գ ալյուր,
  • 6 հատ ձու,
  • 4 ճաշի գդալ կակաո,
  • 350 գ շաքարավազ,
  • 1.5 թեյի գդալ փխրեցուցիչ:

Կրեմ

  • 1 տուփ եփած խտացրած կաթ,
  • 300 կարագ:

Լրացուցիչ

  • 2 բաժակ բալ,
  • կիսաքաղցր կարմիր գինի,
  • շոկոլադ:

Պատրաստման եղանակը

Բալի կորիզները հանել, և վրան գինի լցնել, որ բալն ամբողջությամբ ծածկվի: Բալը նախապես ողջ գիշեր սառնարանում թողնել:

Ձվի սպիտակուցը և դեղնուցն առանձնացնել:

Սպիտակուցը հարել, մինչև փրփրուն զանգված կստացվի, հետո ավելացնել շաքարավազն ու միասին հարել:

Դեղնուցները հառ-հատ ավելացնել զանգվածի մեջ ու հարել:

Ալյուրը, կակաոն, փխրեցուցիչը խառնել, մաղել և մաս-մաս ավելացնել ձվով զանգվածի մեջ ու զգուշությամբ խառնել:

Խմորը լցնել յուղաթղթով ծածկված ձևամանի մեջ (22 սմ):

Թխել  մոտ 35 րոպե 180 ջերմաստիճանում:

Բիսկվիթը թողնել, որ լավ հովանա:

Բիսկվիթի վերևի մասից մի փոքր կտրել՝ կափարիչի պես: Մեջտեղի մասից գդալի օգնությամբ քերել խմորը՝ թողնելով միայն կողքերը և հաստ հատակը:

Կրեմը պատրաստելու համար հարել փափուկ կարագը, իսկ հետո մաս-մաս ավելացնել խտացրած կաթն ու միասին հարել: Կրեմից 1/3 մասն առանձնացնել տորթը ձևավորելու համար:

Կրեմի մյուս մասի մեջ լցնել բիսկվիթից հանված խմորի կտորները, բալը ու խառնել:

Բիսկվիթը թրջել բալի օշարակով, և կրեմով զանգվածը լցնել մեջ:

Կափարիչի պես կտրված վերևի շերտը ևս թրջել օշարակով, դրանով ծածկել տորթը, առանձնացված կրեմով ծածկել տորթը և ձևավորել փշրանքներով, շոկոլոդով և բալի հատիկներով:

Տորթը 3 ժամ և ավել թողնել, որ կրեմը ներծծվի:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում