Նոր ուտեստ Ձեր տոնական սեղանին

Բաղադրությունը

  • 600 գ գազար,
  • 5 հատ ձու,
  • 300 գ սերուցքային պանիր,
  • 1 թեյի գդալ աղ,
  • 1 կապ սամիթ,
  • սև պղպեղ,
  • ձեթ,
  • 10 գ կարագ:

Պատրաստման եղանակը

Գազարը քերիչով անցկացնել և ձեթով ու կարագով տապակել/շոգեխաշել այնքան, որ փափկի:

Պատրաստի գազարը թողնել, որ հովանա:

Ձվից առանձնանցել դեղնուցը և սպիտակուցը: Դեղնուցն ավելացնել գազարի վրա, աղով համեմել և լավ խառնել:

Սպիտակուցի մեջ 1 թեյի գդալ աղ լցնել ու լավ հարել, մինչև փրփրուն և կայուն զանգված կստացվի:

Այնուհետև սպիտակուցը 2 մասով ացելացնել գազարի մեջ և խառնել:

Ջեռոցի ձևամանի մեջ յուղաթուղթ փռել, և ստացված զանգվածը լցնել մեջը: Եփել 180 ջերմաստիճանում 15 րոպե:

Պատրաստի շերտը թողնել, որ հովանա:

Միջուկի համար մանր կտրատել սամիթը և լցնել սերուցքային պանրի մեջ ու խառնել (կարելի է նաև այլ միջուկ պատրաստել օրինակ՝ կաթնաշոռ կամ քերված պանրով, մայոնեզով և սխտորով պատրաստված խառնուրդ):

Գազարով պատրաստված շերտից հանել յուղաթուղթը, դնել սննդային տոպրակի վրա, ու վրան հավասարաչափ տարածել միջուկը:

Այնուհետև ռուլետի պես փաթաթել սննդային տոպրակի օգնությամբ, հակառակ դեպքում այն կարող է ճաքճքել:

2-3 ժամ դնել սառնարանում:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում