Նոր համեղ աղցան եք փնտրու՞մ

Բաղադրությունը

  • 400 գ կարմիր լոբի,
  • 300 գ պահածոյացված շամպինիոն,
  • 300 գ հավի կրծքամիս,
  •  50 գ ընկույզ,
  • 1 հատ սոխ,
  • 2 ճաշի գդալ մայոնեզ,
  • 1 թեյի գդալ կարրի համեմունք,
  • 1 փունջ սամիթ,
  • աղ:

Սոխը մարինացնելու համար

  • 0.5 բաժակ տաք ջուր,
  • 2 ճաշի գդալ 9% քացախ,
  • 1 թեյի գդալ շաքարավազ,
  • 0.5 թեյի գդալ աղ:

Պատրաստման եղանակը

Լոբին նախապես խաշել:

Հավի կրծքամիսը լվանալ, վրան աղ և կարրի համեմունք քսել և ձեթի մեջ տապակել 2 կողմից այնքան, մինչև ոսկեգույն ծածկույթ կունենա (մոտ 2-3 րոպե):

Երբ միսը 2 կողմից ոսկեգույն կլինի թավայի մեջ 0.5 բաժակ ջուր ավելացնել և 15-20 րոպե շոգեխաշել: Հովանալուց հետո հավի կրծքամիսը խորանարդներով կտրատել:

Սոխը մարինացնելու համար սոխը, շաքարավազը, աղը, քացախը և տաք ջուրը խառնել այնքան, մինչև շքարավազը և աղը կլուծվեն: Դրանից եհտո 15 րոպե թողնել, որ սոխը մարինացվի:

Այնուհետև ընկույզը չոր թավայի մեջ մի փոքր տապակել, հեռացնել կեղևը արքան հնարավոր է և մանր կտրատել:

Սունկը և սամիթը կտրատել:

Միավորել բոլոր բաղադրիչները՝ լոբին, ընկույզը, սունկը, հավի կրծքամիսը, սոխը և սամիթը, համեմել մայոնեզով և խառնել:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում