Աղցան «Կեսար»
Սիրելի աղցանի նորովի պատրաստման եղանակ:
Բաղադրիչներ
- 200 գ հազարի տերևներ
- 8-10 հատ չերրի լոլիկ
- 8 հատ ծովախեցգետնի ձողիկներ
- 5 գ մաղադանոս
- 50 գ չորահաց
- 4 ճաշի գդալ մայոնեզ
- 1 ատամիկ սխտոր
- 1 ճաշի գդալ լիմոնի հյութ
- պանիր
- ջուր
Պատրաստման եղանակը
Սոուս
1 Մայոնեզը, աղը, լիմոնի հյութը և ջուրը խառնել իրար:
Աղցան
1 Հազարի թերթերը մանրացնել, լոլիկները բաժանել երկու մասի:
2 Ավելացնել սոուսը:
3 Ծովախեցգետնի ձողիկները կտրատել, ավելացնել աղցանին:
4 Լցնել չորահացերը, և ավելացնել սուոսը:
5 Պանիրը քերել աղցանի վրա, և մատուցել:
Բարի ախորժակ: