Նոր աղցան, որը հասցրել է գտնել իր տեղը ամենահամեղը ուտեստները պատրաստող խոհարարների ճաշացանկում

Բանջարեղենային աղցան

Բաղադրությունը
200 գ ֆետա պանիր
1 հատ վարունգ
1 հատ քաղցր պղպեղ
30 գ ռուկոլա
100 գ թթվասեր
200 գ պահածոյացված եգիպտացորեն
45 գ չորահաց
1/2 թեյի գդալ աղ

Պատրաստման եղանակը

Վարունգը մանր կտրատել:

Պղպեղը մանր խորանարդներով կտրատել:

Ավելացնել աղը:

Ավելացնել եգիպտացորենը և ռուկոլան:

Ֆետա պանիրը խորանարդներով կտրատել:

Ավելացնել թթվասերը, և լավ խառնել:

Ավելացնել չորահացերը, և լավ խառնել:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:

Կիսվել Facebook-ում