Տորթ «Սկյուռիկ»

Այնքան նրբահամ է ստացվում, որ ուղղակի բերանում հալվում է:
Բաղադրիչներ
- 8 հատ ձու
- 240 գ շաքարավազ
- 200 գ ալյուր
- 2 ճաշի գդալ կակաո
- 200 գ պնդուկ
Կրեմ
- 200 գ կարագ
- 400 գ եփած խտացրած կաթ
- 150 գ թթվասեր
Պատրաստման եղանակը
- 4 ձվի դեղնուցը առանձնացնել սպիտակուցից, և շաքարավազի հետ հարել՝ մինչև սպիտակել:
- Սպիտակուցին ավելացնել մի փոքր աղ, և հարել:
- Հարած դեղնուցը քիչ-քիչ ավելացնել սպիտակուցին, և խառնել՝ ներքևից դեպի վերև:
- Կակաոն խառնել 100գ ալյուրին, քիչ-քիչ ավելացնել, և խառնել:

- Թխել 180°C 30 րոպե:

- Երկրորդ բիսկվիթը պատրաստել, նույն բաղադրատոմսով, առանց կակաոյի:
- Բիսկվիթները բաժանել երկու մասի, բիսկվիթի վերին անհարթ մասը կտրել, շերտերը թրջել շաքարաջրով:
Կրեմ
- Սենյակային ջերմաստիճանի կարագը հարել, ավելացնել եփած խտացրած կաթը:
- Ավելացնել թթվասերը, և հարել:

- Պնդուկը հարիչով մանրացնել:
- Շերտերին հավասարաչափ քսել կրեմը, վրան ավելացնել, պնդուկի քերուկը:

- Շերտերից հեռացրած ավելորդ խմորը մանրացնել, վանել տորթի վրա, ձևավորել ըստ նախասիրության:


Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով
Պատրաստում ենք սիրով
