Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Նմանը չունեցող խրթխրթան դդմիկով ձողիկներ՝ առանց տապակելու

Դդմիկով ուտեստ
Խրթխրքան դդմիկով ձողիկներ՝ ամենահեշտ և համեղ բաղադրատոմսով:

Բաղադրիչներ

  • 2 հատ դդմիկ
  • 1 թեյի գդալ աղ
  • 100 գ պանիր
  • 2 հատ ձու
  • 100 գ պաքսիմատ
  • 1 թեյի գդալ պապրիկա կամ կարմիր պղպեղ
  • 0.5 թեյի գդալ սխտորի փոշի
  • 2-3 ճաշի գդալ ալյուր

Սոուս

  • 2-3 ճաշի գդալ թթվասեր
  • 2-3 ատամիկ սխտոր
  • սամիթ
  • համեմունքներ

Պատրաստման եղանակը

  • Դդմիկները երկարությամբ կտրատել: Վրան աղ ցանել, թողնել մնա:
  • Պաքսիմատին ավելացնել կարմիր պղպեղը:
  • Պանիրը մանր քերիչով քերել, ավելացնել պաքսիմատին:
  • Դդմիկները լցնել սննդային տոպրակի մեջ, վրան ավելացնել ալյուրը, և խառնել:
  • Դդմիկները թաթախել ձվի մեջ, այնուհետև պաքսիմատի մեջ:
  • Դնել յուղաթղթի վրա:
  • Եփել ջեռոցում 180°C տաքությամբ 20-25 րոպե:

Սոուս

  • Սամիթը մանր կտրատել, սխտորը քերել վրան:
  • Ավելացնել թթվասերին, և լավ խառնել:
  • Ավելացնել համեմունքները՝ ըստ նախասիրության:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: