Նարինջը վիտամինների մի ամբողջ պահեստ է: Այն պարունակում է С, В1, В6, В9, А վիտամինները, ինչպես նաև կալցիում, երկաթ, կալիում, պղինձ և մագնեզիում:
Կալցիումի մեծ պարունակության շնորհիվ նարինջը ամրացնում է ոսկորները և կանխում աթերոսկլերոզի զարգացումը:
Նարինջը նվազեցնում է վնասակար խոլեստերինի ձևավորման հավանականությունը, և դրական ազդեցություն ունենում արյունատար համակարգի վրա:
В9 վիտամինը նպաստում է, որպեսզի բարելավվի հիշողությունը և ուշադրությունը:
Նարինջը օգնում հաղթահարել սթրեսը, լավացնում է տրամադրությունը և թարմության զգացողություն հաղորդում:
Եվ իհարկե, նարինջը ապահովում էС վիտամինի օրական նորման և օգնում է պայքարել վիրուսային հիվանդությունների դեմ:
Բայց նարինջը իրենց սննդակարգից պետք է բացառեն այն անձիք, ովքեր ցիտրուսների նկատմամբ ալերգիա ունեն, ովքեր արյան մեջ ունեն կալիումի բարձր մակարդակ, և նրանք, ովքեր ունեն աղեստամոքսային տրակտ:
Նաև նշենք, որ նարինջը վատ է անդրադառնում ատամի էմալի վրա, այդ պատճառով ցանկալի է նարինջ օգտագործելուց հետո լվանալ ատամաները:
Առողջ եղե՛ք: