Բաղադրությունը
3 հատ կարտոֆիլ,
2 հատ սոխ,
400 գ խոզի աղացած միս,
1 ատամիկ սխտոր,
3 հատ թթու վարունգ,
150 գ պինդ պանիր,
աղ՝ ըստ ճաշակի,
սև պղպեղ` ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը կեղևով եփել մոտ 10 րոպե, մինչև կիսաեփ կլինի: Մաքրել և կտրել մոտ 1 սմ հաստությամբ մասերի:
Մաքրել սոխը և շրջաններով կտրել:
Մնացած սոխը բլենդերով հարել, ավելացնել աղացած մսի վրա ճզմված սխտորի, աղի, պղպղեղի հետ միասին, մի լավ խառնել և որոշ ժամանակով դնել սառնարանում:
Թավան յուղաթղթով ծածկել: Վրան դնել կարտոֆիլը, դրա վրա սոխը, իսկ վերևում լցնել աղացած մսով լցոնը և արանքում մի փոքր խորություն բացել:
Թթու վարունգները մանր կտրատել և դնել աղացած մսի վրա բացված խորության մեջ:
Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան, մեր ուտեստը դնել ջեռոցի մեջը մոտ 10 րոպե, դրանից հետո հանել, վրան քերած պանիր շաղ տալ և կրկին 10 րոպեով ուղարկել ջեռոցը:
Բարի ախորժակ