Բաղադրությունը
500 գրամ շամպինիոն,
1 փունջ մաղադանոս,
2 ճաշի գդալ սոյայի սոուս,
1 թեյի գդալ ուրց,
աղ՝ ըստ ճաշակի,
1 պտղունց կծու կարմիր պղպեղ (չիլի պղպեղ),
3 ատամիկ սխտոր,
2 ճաշի գդալ բալզամիկ քացախ,
2 ճաշի գդալ ձեթ,
1 թեյի գդալ շաքարավազ,
սև պղպեղ՝ ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը
Թավայի մեջ տաքացնել ձեթը:
Մաքրել սխտորը, ճզմել կամ մանրեցնել, բաժանել 2 մասի, և մի մասը լցնել թավայի մեջ: Ավելացնել կարմիր պղպեղը: Սպասել, որ սխտորը մի փոքր տապակվի:
Լվանալ սունկը, մաքրել և լցել թավայի մեջ:
Ավելացնել քացախը, սոյայի սոուսը, շաղ տալ շաքարավազը և ուրցը, թեթևակի խառնել: Հետո մի լավ սև պղպեղ շաղ տալ, ավելացնել աղը և կրկին խառնել: Տապակել 10 րոպե: Տապակելու ընթացքում ուտեստը անընդհատ խառնել:
Պատրաստի ուտեստի վրա մանր կտրատված մաղադանոս շաղ տալ:
Բարի ախորժակ