Նախուտեստի պատրաստման յուրօրինակ բաղադրատոմս` շատ հեշտ, արագ և իհարկե համեղ: Պղպեղով և պանրով նախուտեստ

Բաղադրիչներ

12 հատ պղպեղ

400 գ 2 տեսակի պանիր` ըստ ճաշակի

5 ցողուն մաղադանոս

100 գ ընկույզ

½ ճ/գ մշկընկյույզ

1 ճ/գ քնջութ

4 ատամիկ սխտոր

4 ճ/գ ձիթայուղ

3 ճ/գ նռան օշարակ

0,5 կիտրոի հյութ

Պատրաստման եղանակը

Պղպեղների միջուկները հեռացնել, դնել 250°С տաքացրած ջեռոցում 15 րոպե, ապա ծածկել 10 րոպե, այնուհետև հեռացնել կեղևները

200-ական գ 2 տարբեր տեսակի պանիրները ճզմել (կարելի է վերցնել նաև պանիր և կաթնաշոռ), խառնել իրար: Ավելացնել մանրացրած մաղադանոս, ընկույզ, մշկընկույզ, քնջութ և լավ խառնել

Ստացված զանգվածից 1-ական ճ/գ վերցնել, օվալի ձև տալ

Պղպեղները կիսել երկարությամբ, յուրաքանչյուրի մեջ 1 օվալաձև միջուկ դնել և փաթաթել

Առանձին տարայի մեջ իրար խառնել ճզմած սխտորը, ձիթայուղը, նռան օշարակը, կիտրոնի հյութը և լավ խառնել

Լցնել պղպեղների վրա, խոհանոցային վրձինով տարածել, ավելացնել մանրացրած ընկույզ, թողնել 30 րոպե և մատուցել

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում