Նախուտեստի պատրաստման հետաքրքիր և չափազանց պարզ բաղադրատոմս: Հավի մսով ձողիկներ

Բաղադրիչներ

2 հավի կրծքամիս         

0,5 կիտրոնի հյութ

1 թ/գ լիմոնի քերած կեղև

1 ճ/գ մեղր

2 ձու

2 ճ/գ ձեթ

3 ճ/գ ալյուր

աղ

սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Հավի յուրաքանչյուր կրծքամիսը կտրել նախ երկարությամբ (բաժանել 2 մասի), ապա երկար ձողերի պես

Լցնել խոհանոցային պոլիէթիլենի մեջ, ավելացնել կիտրոնի քերած կեղև, հյութ, մեղր, աղ, սև պղպեղ, ձու, ձեթ, ալյուր, ծածկել, լավ թափահարել և թողնել 30-40 րոպե

2 կողմից տապակել (կարելի է նաև դնել 180°С տաքացրած ջեռոցում 15-20 րոպե)

Կարող եք մատուցել թթվասերային սոուսով )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում