Նախուտեստի այս տարբերակը շատ նուրբ և գեղեցիկ տեսք կհաղորդի ձեր տոնական սեղանին

Բաղադրիչներ

200 գ պանիր

150 գ խոզապուխտ

100 գ թարմ վարունգ

50 գ բուլղարական պղպեղ

2 խաշած ձու

10 գ կանաչ սոխ

1 ճ/գ մայոնեզ

Պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրիչները` խոզապուխտը, թարմ վարունգը, բուլղարական պղպեղը, խաշած ձուն, կանաչ սոխը խորանարդաձև կտրատել

Մայոնեզ լցնել և խառնել իրար

Պանիրն անցկացնել քերիչով, մոտ 1 լիքը ճաշի գդալ դնել տաք թավայի վրա, 2 կողմից տապակել

Վերցնել, դնել փոքր բաժակի վրա, սննդային թղթով սեղմել, որպեսզի ստացվի պանրե խոր բաժակներ և թողնել սառչի

Այնուհետև լցոնել արդեն պատրաստ աղցանով

Զարդարեք սամիթով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում