Բաղադրիչներ
250 գ շերտավոր բարակ խմոր (կարելի է փոխարինել լավաշով)
300 գ աղացած միս
150 գ պանիր
1 գլուխ սոխ
50 գ տոմատի մածուկ կամ
սև և կարմիր պղպեղներ
քիմիոն
աղ
Պատրաստման եղանակը
Սոխը խորանարդաձև կտրատել, 5 րոպե տապակել ձեթի մեջ` ավելացնելով մի պտղունց աղ
Ավելացնել աղացած միսը, թողնել միջին ջերմության վրա 12 րոպե, ապա ավելացնել տոմատի մածուկը` ջրով բացած։ Համեմել սև և կարմիր պղպեղներով, քիմիոնով, մի քիչ աղ ավելացնել, լավ խառնել, թողնել 2 րոպե և վերցնել կրակից
Բացել խմորը կամ լավաշը (բաժանել 3 մասի), յուրաքանյուրի մեջ 2-3 ճ/գ խճողակ լցնել, քերած պանիր ավելացնել և փաթաթել նրբաբլիթների պես
Թավայի հատակին կարագ քսել և թույլ կրակի վրա բոլոր բլիթները 2 կողմից տապակել 3-4 -ական րոպե (շրջելուց` յուրաքանչյուրի վրա կարագ կամ ձեթ քսել)
Մատուցելու ժամանակն է )))
Բարի ախորժակ