Բաղադրիչներ
300 գ կարտոֆիլ
2 ձու
0,5 թ/գ աղ
0,5 թ/գ շաքարավազ
0,5 թ/գ սխտորի փոշի
300 մլ կաթ
120 գ ալյուր
սամիթ
2 ճ/գ ձեթ
Միջուկի համար`
4 խաշած ձու
1 գլուխ սոխ
1 գազար
2 ճ/գ ձեթ
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
3 ձվին ավելացնել աղ, շաքարավազ, սխտորի փոշի և լավ խառնել: Ավելացնել կաթ, խառնել, ավելացնել ալյուր և լավ խառնել

Կարտոֆիլն անցկացնել մանր քերիչով և ավելացնել ընդհանուր զանգվածին
Ավելացնել մանրացրած սամիթ, ձեթ

Թավայի մեջ ձեթ քսել և ստացված զանգվածը նրբաբլիթների պես տապակել

Միջուկի համար անհրաժեշտ է խաշած ձուն ճզմել

Սոխը խորանարդաձև կտրատել, 1 րոպե տապակել ձեթի մեջ, ավելացնել քերած գազար, տապակել, այնուհետև ավելացնել ճզմած ձվին, համեմել աղով, սև պղպեղով և լավ խառնել

Յուրաքանչյուր նրբաբլիթի մեջ 1-ական ճ/գ միջուկ դնել և փաթաթել

Տապակել 2 կողմից և մատուցել )))

Բարի ախորժակ