Յուրօրինակ համ և չափազանց հեշտ պատրաստում: Տապակած բեկոնով աղցան

Բաղադրիչներ

80-100 գ բեկոն

1 խաշած ձու

1 լոլիկ

հազար

¼  կարմիր սոխ

1 ճ/գ ձիթայուղ

աղ

0,25 թ/գ մանանեխ

1 թ/գ բալզամիկ քացախ

0,25 թ/գ մեղր

0,5 ատամիկ սխտոր

Պատրաստման եղանակը

Հազարը կտրատել, լցնել մատուցվող ափսեյի մեջ, ավելացնել կիսալուսնաձև կտրատած լոլիկ, ձու, սոխ

Բեկոնը միջին մեծությամբ կտրատել, տապակել և ավելացնել աղցանին

Ձիթայուղին ավելացնել մանանեխ, աղ, բալզամիկ քացախ, մեղր, ճզմած սխտոր, լավ խառնել և ավելացնել աղցանին

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում