Բաղադրիչներ
200 գ արմավ
100 գ բոված գետնանուշ
150 գ արևածաղկի բոված հատիկներ
80 գ սպիտակ շոկոլադ
1 թ/գ ձեթ
մուգ շոկոլադ
ցանկացած հատապտուղ
Պատրաստման եղանակը
Արմավը լավ լվանալ, ավելացնել սառը ջուր, թողնել 15 րոպե, ապա հանել կորիզն ու բլենդերով հարել

Բոված գետնանուշն (2 ճ/գ առանձնացնել) ու արևածաղկի հատիկները բլենդերով հարել, խառնել իրար

Ավելացնել մանրացրած արմավը, լավ խառնել

Թաց ձեռքերով գնդիկներ ձևել, թաթախել մանրացրած գետնանուշի մեջ

Միջին մեծության փոսիկ անել, դնել ցանկացած հատապտուղ և 15-20 րոպե թողնել սառնարանում

Սպիտակ շոկոլադին ավելացնել 1 թ/գ ձեթ, լավ խառնել, լցնել խոհարարական պարկի մեջ, ավելացնել աղանդերին

Զարդարել հալեցրած մուգ շոկոլադով, 10 րոպե թողնել սառնարանում, ապա մատուցել )))

Բարի ախորժակ