Յուրօրինակ, համեղ և խրթխրթան: Պատրաստե՛ք և ուրախացրեք սիրելի ընտանիքին: Կարտոֆիլով պանրիկներ

Բաղադրիչներ

3 խոշոր կարտոֆիլ

աղ

6 ճ/գ եգիպտացորենի օսլա

պանիր

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը շատ մանր կտրատել և սառը ջրով լվանալ

Տապակել` ավելացնելով ½ թ/գ աղ (այն պետք է եփվի, բայց չկարմրի)

Արդեն պատրաստ կարտոֆիլը լցնել խոր տարայի մեջ, ավելացնել եգիպտացորենի օսլա և լավ խառնել

Յուղաթուղթ փռել, մոտ 3 ճ/գ կարտոֆիլ լցնել, ծածկել սննդային պոլիէթիլենով և ուղղանկյունաձև գրտնակել

Անկյունները հավասարեցնել, բաժանել 4 մասի, 2 մասի վրա 1-ական կտոր պանիր դնել, իսկ մյուս երկուսով ծածկել

Դարձյալ ամուր գրտնակել, որպեսզի անկյունները կպնեն իրար (հարկ եղած դեպքում ձեռքով ֆիքսել)

Երկու կողմից տապակել ձեթի մեջ

Կարող եք մատուցել տոմատի սոուսով )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում