Բաղադրիչներ
4 հավի բուդ
3 հատ կարտոֆիլ
100 գ երշիկ
1 գլուխ սոխ
1 գազար
2 ատամիկ սխտոր
աղ
սև և կարմիր պղպեղներ
ջուր
200 գ լոբի
մաղադանոս, սամիթ
Պատրաստման եղանակը
Մսի ոսկորները հեռացնել, բաժանել միջին մեծության կտորների, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով և 2 կողմից տապակել
Սոխը խորանարդաձև կտրատել, տապակել 2 րոպե, ավելացնել շրջանաձև կտրատած երշիկը, թողնել 3 րոպե
Ավելացնել շրջանաձև կտրատած գազար, մանրացրած սխտոր, աղ, սև և կարմիր պղպեղներ, թողնել 5 րոպե
Ավելացնել տապակած հավի միսը, խորանարդաձև կտրատած կարտոֆիլը, ջուր, թողնել այնքան, մինչև կարտոֆիլը պատրաստ լինի
Ավելացնել խաշած հատիկավոր լոբի, թողնել ևս 5 րոպե, ավելացնել մանրացրած սամիթ, մաղադանոս և մատուցել )))
Բարի ախորժակ