Յուրօրինակ համային և գունային գամմայով սունկի բաղադրատոմս

Բաղադրիչներ

300 գ շամպինյոն

1 գլուխ սոխ

1/2 հատ  կարմիր պղպեղ

1/2 հատ կանաչ պղպեղ

1/2 կծու պղպեղ ( ըստ ցանկության )

1 ատամիկ սխտոր

մաղադանոս

աղ

Սոուսի համար`

1 թ/գ շաքարավազ  ( շականակագույն)

2 ճ/գ սոյայի սոուս

1 ճ/գ քացախ

1 ճ/գ կետչուպ

Պատրաստման եղանակը

Սունկը կտրատել և տապակել  արևածաղկի ձեթով

Կտրատել պղպեղները, սոխը, ավելացնել սունկին և թողնել ևս 3 րոպե՝ տապակվի

Սոուսի համար վերցնել սոյայի սոուսը, քացախը, շաքարավազը և լավ խառնել

Տապակին ավելացնել աղը, սխտորը, մաղադանոսը, սոուսը և լավ խառնել

Իսկ ամենավերջում ավելացնում եք լավ տրամադրություն )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում