Բաղադրիչներ
400 գ աղացած միս
ձիթայուղ
1 գլուխ սոխ
2 ատամիկ սխտոր
1 կարմիր պղպեղ
1 գազար
200 մլ տոմատի սոուս
1 կգ խաշած կարտոֆիլ
5 ճ/գ սերուցք
3 ձու
աղ
սև և կարմիր պղպեղներ
քիմիոնպանիր
Պատրաստման եղանակը
Սոխը խորանարդաձև կտրատել և տապակել ձիթայուղով, ավելացնել 2 ատամիկ մանրացրած սխտոր և թողնել թույլ կրակին 3 րոպե

Ավելացնել քերած գազար, խորանարդաձև կտրատած պղպեղ, փակել կափարիչն ու թողնել 5 րոպե

Ավելացնել աղացած միսը, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, լավ խառնել, թողնել միսը եփվի

Ավելացնել մի պտղունց քիմիոն, տոմատի սոուս (տոմատի մածուկը ջրով բացել), փակել կափարիչն ու թողնել 5-6 րոպե

Ավելացնել մանրացրած մաղադանոս և թողնել մի կողմ

Կարտոֆիլը խաշել, շրջանաձև կտրատել, մի մասը լցնել հրակայուն տարայի մեջ

Ավելացնել տապակած միսը և հավասարապես տարածել

Ավելացնել պանիր (մոցարելլա կամ ցանկացած այլ տեսակի)
Ավելացնել կարտոֆիլի մյուս մասը

3 ձվին ավելացնել 5 ճ/գ սերուցք, աղ և ավելացնել մյուս բաղադրիչներին

Ավելացնել քերած պանիր և դնել 200°С տաքացրած ջեռոցում 15 րոպե

Մատուցե՛ք, քանի դեռ տաք է )))

Բարի ախորժակ