Մսով և կարտոֆիլով ուտեստ

Արագ, ախորժելի և դյուրին բաղադրատոմս, որը բոլորին դուր կգա:
Բաղադրիչներ
- 300 գր ալյուր
- 170 մլ ջուր
- 2 ճաշի գդալ բուսական յուղ
- 300 գր կարտոֆիլ
- 300 գր աղացած միս
- մաղադանոս
- ռեհան
- աղ
- կարմիր պղպեղ
- աղացած սև պղպեղ
- սոխ
Պատրաստման եղանակը
- Պատրաստել սոխարած, ավելացնել աղացած միսը և տապակել:

- Կարտոֆիլը եփել և խյուս պատրաստել:
- Ալյուրին 3/4 թեյի գդալ աղ խառնել, ավելացնել տաք ջուր, բուսական յուղ, հունցել խմորը և բաժանել 7–8 մասի:

- Յուրաքանչյուրը բուսական յուղով պատել, դնել տարայի մեջ, փակել սննդային տոպրակով:

- Միջուկի համար աղացած միսը և կարտոֆիլի խյուսը խառնել, ավելացնել կտրատված մաղադանոսը և ռեհանը, համեմել աղով և պղպեղով:

- Խմորը ուղանկյունաձև գրդնակել, վրան լցնել միջուկը (ծայրերը բաց թողնել), լայն ծայրերը ծալել:

- Փաթաթել, վրայից սեղմել (որ դառնա մոտ 2–2.5 սմ հաստության):

- Տապակել միջին կրակի վրա, ամեն կողմից մոտ 5 րոպե:

Բարի ախորժակ
