Յուրահատուկ նախուտեստ խաբուսիկ համով. դդմիկներ նման մարինացված սնկի

Դդմիկով նախուտեստ
Հիանալի նախուտեստ, որը կհիշեցնի Ձեզ մարինացված սնկեր:

Բաղադրիչներ

  • 400-500 գ դդմիկ
  • 200 գ լոլիկ
  • 1 հատ սոխ
  • 50 մլ բուսայուղ
  • 1/2 թեյի գդալ քացախ
  • 2-4 ատամիկ սխտոր
  • 1 թեյի գդալ շաքարավազ
  • աղ
  • սև պղպեղ
  • համեմունքներ

Պատրաստման եղանակը

1 Դդմիկները և լոլիկը երկարությամբ կտրատել:
2 Սոխը կտրատել կիսալուսնաձև: Տապակել բուսայուղով մինչև թափանցիկ դառնալը:
3 Ավելացնել դդմիկները և լոլիկը, համեմունքները: Շոգեխաշել փակ կափարիչով 15-20 րոպե:
4 Ավելացնել բուսայուղ, քացախ և սխտոր:
Բարի ախորժակ:
Պատրատում ենք սիրով:
Կիսվել Facebook-ում