Բաղադրատոմսեր Թխվածքներ

Մրջնաբույն. մանկության ամենահամեղ թխվածքը տատիկի բաղադրատոմսով

Մրջնաբույն
Քաղցրահամ կարամելային Մրջնաբույնը Ձեր սուրճի սեղաններից անպակաս կլինի:

Բաղադրիչներ

  • 400 գ կարագ
  • 3 ճաշի գդալ շաքարի փոշի
  • 3 հատ ձու
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 500-550 գ ալյուր
  • 570 գ եփած խտացրած կաթ

Պատրաստման եղանակը

  • 300 գ փափուկ կարագին ավելացնել շաքարի փոշին, և հարիչով հարել:
  • Ավելացնել ձուն, և հարել:
  • Կամաց-կամաց ավելացնել փխրեցուցիչը և ալյուրը, ձեռքով արագ խառնել:
  • Սննդային տոպրակով ծածկել, և դնել սառնարանի մեջ 1-2 ժամ:
  • Սառեցրած խմորը մասերի բաժանել, և անցկացնել մսաղացով:
  • Թխել ջեռոցում 200°C 25-30 րոպե:
  • Թխվածքը մանրացնել:

Կրեմ

  • Խտացրած կաթին ավելացնել 100 գ հալեցրած կարագ, և թույլ կրակի վրա լավ խառնել մինչև լուծվելը:
  • Ավելացնել խմորին, լավ խառնել մինչև միասեռ զանգված ստանալը:
  • Լցնել ձևամանի մեջ, թողնել 1 օր սառնարանում, որ կրեմը ներծծվի:
Բարի ախորժակ: