Բաղադրիչներ
Խմորի համար`
6 ձու
200 գ շաքարավազ
1 ճ/գ ալյուր
10 գ վանիլին
Կրեմի համար`
250 գ սերուցք
2 ճ/գ խտացրած կաթ
միրգ` ըստ ճաշակի
Կաղապարի չափը – 24 սմ
Պատրաստման եղանակը
6 ձուն հարել` մաս-մաս ավելացնելով շաքարավազ
Ավելացնել ալյուր, վանիլին, լավ խառնել, լցնել կաղապարի մեջ, դնել 170°С տաքացրած ջեռոցում 25-30 րոպե, թողնել սառչի, այնուհետև բաժանել 2 շերտի
Կրեմի պատրաստման համար անհրաժեշտ է սերուցքը հարել, ավելացնել խտացրած կաթ, հարել և քսել խմորի 1-ին շերտին
Ավելացնել կտրատած միրգ (տվյալ դեպքում` բանան), ևս 1 շերտ կրեմ
Դնել խմորի 2-րդ շերտը և ամբողջը պատել կրեմով
Հավասարեցնել կրեմի շերտը, զարդարել մրգերով` ըստ ճաշակի, թողնել 1-2 ժամ և մատուցել )))
Բարի ախորժակ