Մտածում եք` ինչպե՞ս պատրաստել ամենահամեղ պաղպաղակը, ահա՛ այն` ելակով պաղպաղակ

Բաղադրիչներ

400 գ ելակ

100 գ շաքարավազ

250 մլ 33% սերուցք

150 մլ 10% յոգուրտ

Պատրաստման եղանակը

Սերուցքը լավ սառը վիճակում հարել հարիչով` ընթացքում ավելացնելով շաքարավազ

Մաս-մաս լցնել յոգուրտն ու հարել

Ելակը հարել բլենդերով և ավելացնել սերուցքին

Լավ խառնել և 1 ժամ թողնել սառցարանում

Հանել, լավ խառնել և 5-6 ժամ թողնել սառցարանում

Կարող եք վայելել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում