Մտածում եք ի՞նչ պատրաստել ընթրիքին, խնդիրը լուծված է` սնկով և բրնձով ուտեստ

Բաղադրիչներ

250 գ խաշած բրինձ

1 գլուխ սոխ

200 գ սունկ

1-2 հատ կարմիր պղպեղ

4 ձու

աղ

սև պղպեղ

½ թ/գ կարրի

Պատրաստման եղանակը

Սոխը խորանարդաձև կտրատել և 1-2 րոպե տապակել

Ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղ, թողնել 3 րոպե

Ավելացնել կտրատած սունկ, աղ, սև պղպեղ, կարրի, լավ խառնել և թողնել 5-6 րոպե

Ավելացնել խաշած բրինձ, 4 ձու և լավ խառնել

Ծածկել կափարիչն ու թողնել միջին ջերմության կրակին 20-25 րոպե

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում