Մտածում ես ի՞նչ պատրաստել դդումով, ահա՛ ամենապարզ, բայց և հետաքրքիր բաղադրատոմսերից մեկը։ Դդումով կոտլետներ

Բաղադրիչներ

500 գ դդում

աղ

50 գ խաշած բրինձ

2 ճ/գ շաքարավազ

0,5 թ/գ դարչին

2 ձու

50 գ չամիչ

50 գ ընկույզ

5 ճ/գ եգիպտացորենի ալյուր

50 գ կարագ

Պատրաստման եղանակը

Դդումն անցկացնել քերիչով, ավելացնել մի պտղունց աղ, խաշած բրինձ, շաքարավազ, դարչին, ձու և լավ խառնել

Ընկույզն ու չամիչը կտրատել, ավելացնել դդումին

Ավելացնել եգիպտացորենի ալյուր, խառնել

Գդալի օգնությամբ կոտլետի ձև տալ և 2 կողմից կարագով տապակել

Կարող եք մատուցել)))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում