Մսի արգանակն օգտակար է հատկապես կանանց համար: Եվ ահա թե ինչու

Նախ հիշե՛նք, որ մաշկի, մազերի և եղունգների լավ վիճակը պահպանելու համար հարկավոր է ուտել այնպիսի մթերքներ, որոնք խթանում են կոլագենի արտադրությունը

Այդ մթերքներն են սաղմոնը, ձուն, ցիտրուսները, կանաչեղենը

Առանձնահատուկ տեղ է գրավում ցանկացած մսի արգանակը: Բանն այն է, որ մարդու մարմնի ոսկորային կոլագենը բաժանվում է հետևյալ ամինաթթուների` պրոլին, լիզին, արգինին, գլիցին և գլյուտամինաթթու: Սրանք իրենց հերթին հիմք են հանդիսանում սպիտակուցների համար: Մաշկի, ոսկորների, հոդերի բջիջները սրանց միջոցով են ձևավորվում:

Տարիքի հետ օրգանիզմը դժվարանում է բնական ճանապարհով կոլագեն արտադրել, որի հետևանքով էլ առաջանում են կնճիռներ, և մաշկը աստճիանաբար թուլանում է:

Կոլագենը միայն առողջ մաշկի, մազերի, եղունգների համար չէ՛ որ կարևոր է, այլև դրա պակասից ոսկորներն ավելի փխրուն են դառնում, հոդերի խնդիրներ են առաջանում: Իսկ մսի արգանակը կոլագենի ամենամեծ աղբյուրն է:

Լինենք տեղեկացված և առողջ )))

Կիսվել Facebook-ում