Բաղադրիչներ
200 գ ալյուր
100 գ եգիպտացորենի օսլա
125 գ կարագ
125 գ շաքարի փոշի
50 գ կոկոսի փաթիլներ
1 ձու
5 գ փխրեցուցիչ
10 գ վանիլային շաքարավազ
50 գ շոկոլադ
Պատրաստման եղանակը
Ալյուրին ավելացնել եգիպտացորենի օսլա, փխրեցուցիչ, լավ խառնել
1 ձվին ավելացնել շաքարի փոշի, վանիլային շաքարավազ, լավ հարել, ավելացնել կարագ, հարել

Մաս-մաս ավելացնել ալյուրը, լավ խառնել, խմոր հունցել

Շրջանակներ ձևել` յուրաքանչյուրը 10 գ, այնուհետև ոզնու ձև տալ և դնել 180°С տաքացրած ջեռոցում 10-15 րոպե

Շոկոլադը հալեցնել, քսել թխվածքաբլիթի հաստ հատվածին և ընկղմել կոկոսի փաթիլների մեջ

Նույն շոկոլադով 3 փոքրիկ կետ անել դատարկ հատվածին

Ահա և պատրաստ են մեր ոզնուկները )))

Բարի ախորժակ