Բաղադրիչներ
1 բաժակ ջուր
1 բաժակ ալյուր
4 ձու
150 գ կարագ կամ մարգարին
1 թ/գ աղ
3 ճ/գ շաքարավազ
Բաժակի չափը-250մլ
Կրեմի պատրաստման համար`
150 գ շաքարավազ
3 թ/գ ալյուր
1,05 բաժակ կաթ
100 գ կարագ
Պատրաստման եղանակը
Կաթսայի մեջ լցնել կարագը, ավելացնել աղ, շաքարավազ, ջուր, դնել գազօջախին` խառնելով հասցնել եռման աստիճանի
Եռացող զանգվածի մեջ ավելացնել ալյուր, 2-3 րոպե լավ խառնել և վերցնել կրակից
Թողնել հանգստանա, այնուհետև մեկ-մեկ ավելացնել ձվերը և լավ հարել (յուրաքանչյուրը 5-6 րոպե)
Ջեռոցի տապակին մի քիչ կարագ քսել, ալյուր շաղ տալ, այնուհետև ստացված խմորը լցնել խոհարարական պարկի մեջ, էկլերներ ձևավորել և դնել 240°С տաքացրած ջեռոցում 30 րոպե
Կրեմի պատրաստման համար անհրաժեշտ է շաքարավազին ավելացնել ալյուր, կաթ և լավ խառնել: Դնել գազօջախին, անընդհատ խառնել (մոտ 10 րոպե)
Ավելացնել կարագ, խառնել, հենց հալչի` վերցնել կրակից և թողնել սառչի
Արդեն պատրաստ էկլերները հանել, թողնել սառչի, այնուհետև փոքրիկ անցք անել, կրեմ լցնել և պատել շոկոլադե ջնարակով
Մատուցելու ժամանակն է )))
Բարի ախորժակ