Մի փոքր փոփոխենք մեր ամենօրյա սիրելի աղցաններից մեկը

Բաղադրությունը

  • 500 գ կաղամբ,
  • 1 հատ գազար,
  • 1 հատ քաղցր բիբար,
  • կարմիր սոխ,
  • մաղադանոս,
  • 1 թեյի գդալ աղ,
  • 0.5 թեյի գդալ շաքարավազ,
  • 1 թեյի գդալ սխտորի փոշի,
  • 1 թեյի գդալ պապրիկա,
  • 1 թեյի գդալ խնձորի քացախ (6%),
  • 1 ճաշի գդալ ջուր,
  • 80 մլ ձեթ:

Պատրաստման եղանակը

Ձեթը լավ տաքացնել:

Կաղամբը կտրատել, ավելացնել քերիչով անցկացված գազարը, կտրատված սոխը (դեռևս կեսը) և բիբարը, մանր կտրատված մաղադանոսը և խառնել:

Մարինադը պատրաստելու համար միավորել աղը, սխտորի փոշին, պապրիկան, շաքարավազը, ավելացնել քացախը ու ջուրը և լավ խառնել:

Խառնելուց հետո այս զանգվածը լցնել աղցանի վրա:

Վերջում ավելացնել տաք ձեթը և լավ խառնել:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում