Միսն ուղղակի հալչում է բերանում, իսկ պատրաստման եղանակն այնքա՜ն պարզ է: Տավարի տապակած միս

Բաղադրիչներ

1200 գ տավարի փափկամիս

50-70 գ կարագ

3-4 գլուխ սոխ

քրքում

սև պղպեղ

մշկընկույզ

համեմեի աղացած սերմ

1 – 1,5 թ/գ աղ

Պատրաստման եղանակը

Սոխը կիսալուսնաձև կտրատել, լցնել կաթսայի մեջ

Ավելացնել միջին մեծությամբ կտրատած միս, կարագ, ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին 2 ժամ

Ավելացնել քրքում, սև պղպեղ, մշկընկույզ, համեմի աղացած սերմ, աղ, լավ խառնել, ծածկել և ևս 1 ժամ թողնել կրակին

Ճաշելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում