Միսն այսքան հյութեղ, գունեղ և համեղ կարող է լինել հենց ա՛յս բաղադրատոմսով: Տապակած միս` բանջարեղենային սոուսով

Բաղադրիչներ

1,5-2 կգ տավարի միս (այս ուտեստի համար հարմար է սրունքը)

2 գլուխ սոխ

1 հատ գազար

1 ցողուն նեխուր

500 գ լոլիկ

4 ատամիկ սխտոր

70 գ կարագ

աղ

սև և կարմիր պղպեղներ

համեմ

300 մլ ջուր

2-3 ճ/գ ալյուր

Պատրաստման եղանակը

Մսի կտորները լայնքով կապել, 2 կողմից համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով

Թաթախել ալյուրի մեջ

Թավայի մեջ կարագ դնել, միսը 2 կողմից ուժեղ կրակի վրա տապակել 3-ական րոպե: Վերցնել կրակից, ծածկել փայլաթիթեղով, որպեսզի պահպանի իր հյութեղությունը

Նույն թավայի մեջ լցնել խորանարդաձև կտրատած սոխը, գազարը, նեխուրը և տապակել այնքան, մինչև ոսկեգույն երանգ կստանա

Ավելացնել մանրացրած սխտոր, խորանարդաձև կտրատած լոլիկ, լավ խառնել, թողնել 5 րոպե, ապա ավելացնել ջուր կամ արգանակ, համեմել սիրելի համեմունքներով, աղով

Թողնել եռա, ապա դնել միսը (սոուսը պետք է ծածկի մսի գոնե կեսը), ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակի վրա 40 րոպե

40 րոպե անց մսերը շրջել հակառակ կողմի վրա և ևս 40-50 րոպե թողնել կրակին

Ավելացնել փոքր կտոր կարագ, համեմ կամ սամիթ և վերցնել կրակից

Ընթրիքը պատրաստ է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում