«Միկադոն» երբեք շատ չի լինում

Բաղադրությունը

  • Խմոր

3 հատ ձու,

200-250 գ շաքարավազ,

200 գ կարագ կամ մարգարին,

400 գ թթվասեր,

1 թեյի գդալ սոդա,

մոտ 800 գ ալյուր:

  • Կրեմ

400-500 գ կարագ,

վանիլին,

2-3 ճաշի գդալ կակաո,

2 տուփ եփած խտացրած կաթ:

Պատրաստման եղանակը

Ձուն և շաքարավազը լավ հարել, ավելացնել կարագը և կրկին հարել:

Զանգվածի վրա ավելացնել թթվասեր՝ 1 թեյի գդալ սոդայով և հարել:

Այնուհետև գդալ-գդալ ավելացնել ալյուրը և խառնել: Պետք է ստացվի փափուկ և ձեռքերին չկպչող խմոր:

Ստացված խմորը մի փոքր ձեռքերով տրորել, հետո բաժանել 8 գնդի և թողնել, որ գնդերը հանգստանան մոտ 1 ժամ:

Գրտնակով բացել գնդերը և թխել: Թխել 200 ջերմաստիճանում մոտ 5 րոպե:

Սենյակային ջերմաստիճանի կարագը հարել մի քանի րոպե, ավելացնել եփած խտացրած կաթը, կակաոն և վանիլինը ու կրկին հարել:

Յուրաքանչյուր շերտին կրեմ քսել, ընդ որում կրեմը ցանկալի է քսել տաք շերտերին և ձևավորել՝ վրան քերված շոկոլադ շաղ տալով:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում