Բաղադրիչներ
100 գ վարսակի փաթիլներ
3 ձու
150 գ թթվասեր
1,5 թ/գ փխրեցուցիչ
½ թ/գ աղ
սև պղպեղ` ըստ ցանկության
50 գ պանիր
200 գ հավի խաշած դոշ
70 գ կանաչ սոխ
50 գ սամիթ
Պատրաստման եղանակը
Վարսակի փաթիլներին ավելացնել 3 ձու, թթվասեր, փխրեցուցիչ, աղ, սև պղպեղ և լավ խառնել
Ավելացնել մանրացրած կանաչեղենը, խորանարդաձև կտրատած հավի միսը, քերած պանիրն ու լավ խառնել
Ցանկացած կաղապարի մեջ յուղաթուղթ փռել, ձեթ քսել, լցնել ստացված զանգվածը, հավասարապես տարածել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 35-40 րոպե
Թողեք սառչի և մատուցեք )))
Բարի ախորժակ