Աղցան «Նրբություն»

Համային գեղեցիկ համադրություն, և հագեցնող աղցան:
Բաղադրիչներ
- 2-3 հատ խաշած ձու
- 1 հատ հալած պանիր
- 200 գ մարինացված շամպինյոն
- 4 օղակ պահածոյացված արքայախնձոր
- սամիթ կամ մաղադանոս
- մայոնեզ
- աղ
Պատրաստման եղանակը
- Ձուն մանր կտրատել:

- Արքայախնձորի օղակները կտրատել:

- Հալած պանիրը մանր կտրատել:

- Ավելացնել պահածոյացված շամպինյոնը:

- Մաղադանոսը մանրացնել:
- Ավելացնել մայոնեզը, և լավ խառնել:

Բարի ախորժակ:
