Մեղրով բլիթներ

Բաղադրիչներ
- 100 գ կարագ
- 80 գ շաքարավազ
- 1 տուփ վանիլային շաքար
- 2 հատ ձու
- 140 գ մեղր
- +/-430 գ ալյուր
- 2 թեյի գդալ փխրեցուցիչ
- 80 գ ընկույզ
Պատրաստման եղանակը
- Հալեցրած կարագը և շաքարավազը հարել:

- Ավելացնել ձուն, մեղրը և կրկին հարել:

- Այնուհետև զանգվածի մեջ ավելացնել մաղված ալյուրը, փխրեցուցիչը, և խմոր հունցել:

- Պատրաստի խմորը 20 րոպե թողնել սառնարանում:
- Ընկույզը բլենդերով մանրեցնել:

- Խմորից մաս-մաս պոկել, բլիթներ ձևավորել, թաթախել ընկույզի մեջ և դասավորել յուղաթղթով ծածկված ջեռոցի ամանում:

- Թխել մոտ 20 րոպե 180 ջերմաստիճանում:
Բարի ախորժակ
