Բաղադրատոմսեր Թխվածքներ

Մանկության համը մեկ կտորում

Տորթ «Ոսկե բանալի»
Թեթև հալչող համ, որը Ձեզ հիշողությունների գիրկը կգցի:

Բաղադրիչներ

  • 165 գ ալյուր
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 150 գ շաքարավազ
  • 3 հատ ձու
  • 60 գ կարագ
  • 120 մլ կաթ

Կրեմի համար

  • 300 գ կաթնաշոռային պանիր
  • 300 գ սերուցք
  • 200 գ եփած խտացրած կաթ

Պատրաստման եղանակը

Կրեմ

  • Անհրաժեշտ պարագաները պետք է լինեն սառը վիճակում:
  • Կաթնաշոռային պանիրը և եփած խտացրած կաթը հարել:
  • Ավելացնել սերուցքը և հարել մինչև պինդ զանգվածի ստանալը:

Բիսկվիթ

  • Ձուն և շաքարավազը միասին հարիչով հարել մինչև ծավալի մեծանալը և սպիտակելը:
  • Կաթը և կարագը միասին թույլ կրակի վրա տաքացնել:
  • Փխրեցուցիչը ավելացնել ալյուրին և կամաց-կամաց ավելացնել զանգվածին:
  • Տաք կաթը, կամաց-կամաց խառնելով, ավելացնել ստացված զանգվածին:
  • Թխել 175° ջերմաստիճան տաքությամբ ջեռոցում՝ 30-35 րոպե:
  • Սառեցնել բիսկվիթը:
  • Սառեցնելուց հետո բաժանել 3 հավասար մասերի:
  • Շերտերի վրա քսել կրեմը:
  • Ձևավորել ըստ ճաշակի և մատուցել:
Բարի ախորժակ: