Բաղադրությունը
- 250 գ մակարոն,
- 400 գ աղացած միս,
- 2 ճաշի գդալ տոմատի մածուկ,
- ջուր,
- 1 հատ սոխ,
- ձեթ,
- աղ,
- պղպեղ:
Պատրաստման եղանակը
Սոխը մանր կտրատել և ձեթով տապակել, մինչև ոսկեգույն երանգ կստանա:
Ավելացնել աղացած միսը և 10 րոպե միասին տապակել՝ պարբերաբար խառնելով:
Զուգահեռաբար այլ թավայով եփել մակարոնները:
Աղացած մսով զանգվածի մեջ ավելացնել տոմատի մածուկը ու կրկին խառնել, իսկ հետո 0.5 բաժակ տաք ջուրը, աղը, պղպեղը և եփել 7-10 րոպե, մինչև հեղուկ զանգվածը կգոլորշանա:
Մակարոններից ջուրը քամել և լցնել աղացած մսով զանգվածի մեջ:
Վերջում լավ խառնել, ևս թողնել 1-2 րոպե, որ եփվի և մատուցել:
Բարի ախորժակ