Բաղադրիչներ
2 ճ/գ ձիթայուղ
300 գ բրոկկոլի
2 ատամիկ սխտոր
մաղադանոս
1/2 կիտրոնի հյութ
300 գ բրոկկոլի
2 գունավոր պղպեղ
1 գլուխ սոխ
3 ձու
1 ճ/գ կարագ
աղ, ուրց
Պատրաստման եղանակը
Ձիթայուղին ավելացնել ճզմած սխտոր, մանրացրած մաղադանոս, կիտրոնի հյութ
Թավայի մեջ 1 ճ/գ ձեթ և կարագ դնել, ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխ, թողնել 3 րոպե, ավելացնել պղպեղներ, թողնել 3 րոպե
Ավելացնել բրոկկոլի, թողնել 3 րոպե, ապա ավելացնել ձիթայուղի սոուսը, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 2 րոպե
Տեղափոխել կաղապարի մեջ, ավելացնել աղ, ուրց, ձու և դնել 180°С տաքացրած ջեռոցում 20 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ