Ձվածեղը մի փոքր այլ տարբերակով պատրաստենք

Բաղադրությունը

  • 3 հատ ձու,
  • 1 հատ լավաշ,
  • 1 հատ նրբերշիկ,
  • 80 գ պանիր,
  • 1 ճաշի գդալ ձեթ,
  • աղ,
  • պղպեղ:

Պատրաստման եղանակը

Լավաշը մեջտեղից ծալել և թավայի կափարիչի, և դանակի օգնությամբ շրջան կտրել:

Նրբերշիկը (сарделька) և պանիրը քերիչով անցկացնել:

Ձուն ջարդել, աղ և պղպեղ ավելացնել և հարել:

Թավայի մեջ մի փոքր ձեթ լցնել, դնել թույլ կրակին և թավայի մեջ դնել լավաշի մեկ շերտը:

Լավաշի շերտի վրա շաղ տալ պանրի մի մասը, լցնել ձուն, իսկ հետո շաղ տալ նրբերշիկը, մնացած պանիրը ու ծածկել 2-րդ լավաշով:

Կափարիչով ծածկել թավան և 5 րոպե եփել: 5 րոպե անց զգուշությամբ ուտեստը պտտել մյուս կողմի վրա և եփել ևս 1-2 րոպե:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում