Բաղադրությունը
- Խմոր
5 հատ ձու,
150 գ շաքարավազ,
130 գ ալյուր,
40 գ օսլա,
35 գ կարագ:
- Օշարակ
50 գ շաքարավազ,
100 մլ ջուր,
2 ճաշի գդալ լիմոնի հյութ:
- Կրեմ
150 գ շաքարավազ,
2 մեծ կամ 3 փոքր ձու,
420 գ բարձր յուղայնությամբ թթվասեր (20% և ավել),
300 գ կարագ,
1 տու վանիլին,
2 ճաշի գդալ ալյուր:
Պատրաստման եղանակը
Կարագը հալեցնել և թողնել, որ սառչի:
Ձվի դեղնուցը և սպիտակուցը միմյանցից առանձնացնել:
Սպիտակուցը հարել, մինչև կփրփրի, իսկ հետո գդալ-գդալ ավելացնել շաքարավազը՝ յուրաքանչյուր անգամ հարելով:
Այս հարված զանգվածը պետք է շատ կայուն ստացվի: Դրանից հետո հատ-հատ ավելացնել դեղնուցները, և ամեն անգամ մի փոքր հարել:
Ալյուրը և օսլան խառնել, մաղով անցկացնել և մաս-մաս ավելացնել ձվով ստացված զանգվածի մեջ: Խառնել զգուշությամբ՝ ներքևից դեպի վերև: Այնուհետև ավելացնել հալեցրած կարագը և նույն կերպ խառնել:
Ջևամանի (22սմ) հատակին յուղաթուղթ փռել, և խմորը լցնել դրա մեջ:
Թխել 180 ջերմաստիճանում 30-35 րոպե:
Պատրաստի բիսկվիթը թողնել, որ ամբողջությամբ հովանա, հետո հանել ձևամանի միջից: Ցանկալի է մոտ 8 ժամ բիսկվիթը թողնել սառնարանում՝ սննդային տոպրակով ծածկելով:
Օշարակը պատրաստելու համար ջուրը, շաքարավազը և լիմոնի հյութը խառնել, եռացնել, իսկ հետո թողնել, որ սառչի:
Կրեմը պատրաստելու համար խառնել ձուն, շաքարավազը, վանիլինը, 2 ճաշի գդալ մաղված ալյուրը:
Այս ամենը լավ խառնելուց հետո, ավելացնել թթվասերը, կրկին խառնել և եփել թույլ կրակին անընդհատ խառնելով:
Այս կրեմը եփելուց հետո լցնել ամանի մեջ, ծածկել սննդային տոպրակով և թողնել, որ հովանա:
Այդ ընթացքում սենյակային ջերմաստիճանի կարագը մոտ 5 րոպե հարել, իսկ հետո մաս-մաս ավելացնել եփովի կրեմը՝ զուգահեռաբար հարելով:
Բիսկվիթը բաժանել 2-3 մասի:
Յուրքանչյուր շերտ թրջել ջնարակով, հետո քսել կրեմը: Տորթն ամբողջությամբ կրեմով ծածկել և 1 ժամ թողնել սառնարանում՝ նախապես սննդային տոպրակով ծածկելով:
Այնուհետև ձևավորել ըստ ցանկության և կրկին մի քանի ժամ թողնել սառնարանում, որ կրեմն ամբողջությամբ ներծծվի:
Բարի ախորժակ