Շոկոլադե տորթ

Եթե սիրում եք արագ պատրաստվող տորթեր, ապա այս համեղ շոկոլադե տորթը կարող եք ավելացնել Ձեր սիրելիների ցանկում:
Բաղադրիչներ
Խմոր
- 270 գ ալյուր
- 3 հատ ձու
- 80 գ կարագ
- 200 գ մածուն կամ կեֆիր
- 22 գ կակաո
- 1 պտղունց աղ
- 180 գ շաքարավազ
- 2.5 թեյի գդալ փխրեցուցիչ
Կրեմ
- 600 գ թթվասեր
- 100 գ կարագ
- 100-150 գ շաքարի փոշի
- 10 գ վանիլային շաքար
Լրացուցիչ
- 100 գ ընկույզ
Պատրաստման եղանակը
- Շաքարավազը և ձուն հարել:

- Ալյուրը և կակաոն խառնել, ավելացնել աղ, փխրեցուցիչ և կրկին խառնել:

- Այս զանգվածի կեսը աստիճանաբար լցնել ձվով զանգվածի մեջ, ավելացնել մածուն, հալեցրած կարագ, հետո ալրային զանգվածի մյուս կեսը՝ զուգահեռաբար շարունակելով հարել խառնուրդը:

- Ձևամանի (22սմ) հատակը ծածկել յուղաթերթով, խմորը լցնել մեջը և թխել 180օC–ում մոտ 40 րոպե:

- Թխված խմորը բաժանել 3 մասի:

- Կրեմը պատրաստելու համար շաքարի փոշին, փափուկ կարագը և վանիլային շաքարը հարել:

- Այնուհետև ավելացնել սառը թթվասերը և շարունակել հարել (թթվասերի ավելորդ հեղուկը ցանկալի է նախապես քամել):
- Տորթի յուրաքանչյուր շերտին կրեմ քսել, և ընկույզ շաղ տալ:

- Տորթը մի քանի ժամ թողնել սառնարանում, որպեսզի կրեմը ներծծվի:

Բարի ախորժակ
