Ձմեռային աղցան, որն իր մեջ պարունակում է օգտակար մթերքներ, համեղ է և տոնական

Բաղադրիչներ

1 նուռ

350 գ հավի թոք

1 գազար

3 հատ մարինացված վարունգ

100 գ պանիր

աղ, սև պղպեղ (ըստ ցանկության)

4 հատ հազար

1 սոխ

3 խաշած ձու

3 ատամիկ սխտոր

մայոնեզ

սամիթ

3 ճ/գ ձեթ

Պատրաստման եղանակը

Ձուն, վարունգը, պանիրը, գազարը քերիչով անցկացնել

Սոխը կտրատել, տապակել ձեթի մեջ, ավելացնել գազարը, տապակել, ավելացնել մանրացրած սխտորը, լավ խառնել, թողնել կրակին 1 րոպե և տապակը տեղափոխել տարայի մեջ

Հավի թոքը խաշել աղաջրի մեջ, այնուհետև երկարությամբ կտրատել

Հարթ ափսեյի վրա հազար դնել, մի քիչ մայոնեզ քսել

Առաջին շերտը դնել միսը, համեմել աղով, սև պղպեղով, մայոնեզ քսել

Նույն կերպ ավելացնել  մարինացված վարունգը, մայոնեզ քսել

Ավելացնել գազարը, մայոնեզ քսել

Ավելացնել ձուն, մայոնեզ քսել

Վերջին շերտը պանիր դնել

Առաջարկում ենք զարդարել սամիթավ կամ ձիթապտղով և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում