Ձեր սիրելիները շնորհակալ կլինեն այսպիսի ֆանտաստիկ ընթրիքի համար։ Մսով և կարտոֆիլով տապակա

Բաղադրիչներ

700 գ տավարի կամ խոզի փափկամիս

1 գլուխ սոխ

1 գազար

2 գունավոր պղպեղ

200 գ լոլիկ

6 կարտոֆիլ

աղ

սև և կարմիր պղպեղներ

1/2 թ/գ համեմի աղացած սերմ

1/3 թ/գ խմելի-սունելի

ջուր

համեմ, սամիթ, կանաչ սոխ

2 գլուխ սխտոր

Պատրաստման եղանակը

Միսը միջին մեծությամբ կտրատել, տապակել այնքան, մինչև ոսկեգույն երանգ կստանա

Ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխ, թողնել 4 րոպե, ավելացնել գազար, թողնել ևս 4 րոպե, ավելացնել գունավոր պղպեղները, ծածկել կափարիչն ու թողնել կրակին ևս 5 րոպե

Ավելացնել լոլիկ, աղ, սև և կարմիր պղպեղներ, խմելի-սունելի, եռման ջուր այնքան, որ ծածկի մթերքները

Թողնել եռա, ապա ավելացնել միջին մեծությամբ կտրատած կարտոֆիլ, 2 գլուխ սխտոր, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 45 րոպե

Ավելացնել մանրացրած կանաչեղեն և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում