Ձեր ճաշացանկի նոր թագուհին. կարմիր լոբով և սաղմոնով աղցան

Լոբով աղցան
Հագեցնող և ախորժելի աղցան, որի համից չեք կշտանա:

Բաղադրիչներ

  • 1 տուփ պահածոյացված սաղմոն
  • 1 տուփ պահածոյացված լոբի
  • 0.5 տուփ պահածոյացված ոլոռ
  • 2 ճաշի գդալ ձիթայուղ
  • 1 ճաշի գդալ լիմոնի հյութ
  • 1 հատ սոխ
  • սև պղպեղ
  • 1 թեյի գդալ աղ
  • 1 թեյի գդալ խնձորի քացախ
  • 1 թեյի գդալ շաքարավազ
  • 100 մլ ջուր

Պատրաստման եղանակը

1 Սոխը մանրացնել, վրան ավելացնել 1 թեյի գդալ աղ, շաքարավազ, քացախ և ջուր: Խառնել և թողնել մարինացվի 15 րոպե:
2 Սաղմոնը մանրացնել:
3 Սոխը քամել, ավելացնել սաղմոնին:
4 Ոլոռը և լոբին ավելացնել սաղմոնին:
5 Ավելացնել աղ, սև պզպեղ, լիմոնի հյութ, ձիթայուղ, և լավ խառնել:
Բարի ախորժակ:
Կիսվել Facebook-ում