Ձեր հյուրերն առաջինը հենց այս ուտեստից կօգտվեն։ Գեղեկ և տոնական սեղանի համար գերազանց ուտեստ` լցոնած հավի կրծքամիս

Բաղադրիչներ

700 գ հավի ֆիլե

2 թ/գ հավի մսի համեմունք

1 ճ/գ ձեթ

1/3 ճ/գ աղ

Միջուկի համար`

1 խաշած ձու

50 գ պանիր

1/2 լոլիկ

2 հատ կանաչ սոխ

2-3 հատ մաղադանոս

2 ճ/գ մայոնեզ

աղ

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը բարակ կտրատել, համեմել նախատեսված համեմունքով, աղով, ավելացնել ձեթ և լավ խառնել

Հատուկ հարմարանքի վրա կամ փայլաթիթեղից պատրաստած ձողերի վրա փաթաթել հավի ֆիլեն

Ջեռոցի համար նախատեսված թավայի մեջ սննդային թուղթ փռել, ստացված ձողերը շարել, դնել 180°C տաքացրած ջեռոցում մոտ 25 րոպե

Միջուկի համար ձուն, պանիրը քերիչով անցկացնել, սոխը և մաղադանոսը կտրտել, լոլիկը խորանարդաձև կտրատել, ամբողջը խառնել իրար, ավելացնել մայոնեզ և լավ խառնել

Ջեռոցից հանել մսային ձողերը, լցոնել արդեն պատրաստ միջուկով

Մատուցվող ափսեյի մեջ հազար փռել, գեղեցիկ դասավորել ձողերը և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում