Բաղադրիչներ
800 գ վարունգ
1 գազար
Կանաչ սոխ
2-3 ատամիկ սխտոր
½ թ/գ աղ
½ թ.գ շաքարավազ
1 թ/գ կարմիր քաղցր պղպեղ
1 թ/գ համեմի աղացած սերմ
½ կծու պղպեղ
50 մլ 6% քացախ
100 մլ ձեթ
Պատրաստման եղանակը
Վարունգը միջին մեծությամբ կտրատել, ավելացնել քերած գազար, մանրացրած սխտոր, կծու պղպեղ, կանաչ սոխ, աղ, շաքարավազ, համեմի աղացած սերմ, կարմիր քաղցր պղպեղ, ձեթ և լավ խառնել
Ավելացնել քացախ, լավ խառնել, ծածկել և 1-2 ժամ թողնել սառնարանում
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ